Գերմանիայից ժամանած բժշկական թիմն ավարտել է առաքելությունը
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գերմանիայից ժամանած պատվիրակությանը` ղեկավար Սթիվեն Բայերին, բժշկական թիմի ղեկավար Միլթոն Դանիել Շիդերին:Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և այլք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմինգնահատելի օգնությանև փորձի փոխանակման համար: Նա հավելել է նաև, որ համավարակի հաղթահարման զարգացած երկրների փորձը հնարավոր կլինիուղղել դեպի զարգացող երկրների առողջապահական համակարգերի բարելավմանը:
Իր հերթին դեսպանԲանցհաֆն իր գոհունակությունն է հայտնել նախարարին` առաքելության կատարած աշխատանքի գնահատման ևարդյունքների վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար, ընդգծելով, որ համավարակի մասին ստացված գիտելիքները կօգնեն առավել դյուրին կերպով հաղթահարել բարդությունները: Դեսպանն ընդգծել է, որթիմն ավարտել է առաքելությունը և Գերմանիաէ վերադառնումմասնագիտական նոր համագործակցությունների ակնկալիքով:
Սթիվեն Բայերը կիսվել է հայ բուժաշխատողների և մասնագետների բարձր պատրաստակամության վերաբերյալ իր տպավորություններով, պատմել այս ընթացքում նրանց հետ անցկացրած քննարկումների, դասընթացների մասին: Այնուհետև նա ներկայացրել է բուժման ընթացակարգի այն հարցերը, որոնց ուղղությամբ աշխատանքները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:
Հանդիպման վերջում առողջապահության նախարարության կողմից շնորհակալագրեր և հուշանվերներեն հանձնվել առաքելության անդամներին:
«Նշենք, որ գերմանականբժշկականթիմի այցը կազմակերպվել է Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Գերմանիայի կառավարության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Եվրամիության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով։ Աջակցելեն նաև ՌոբերտԿոխիանվանինստիտուտը, Առողջապահությանդաշնայիննախարարությունըևգերմանականօդուժը: Թիմն իր հետ բերել էր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաներ, նյութեր (PPE, դեղեր)։Բժիշկներն աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնում և Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-