Ղարաբաղում 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թիվը 3,2 հազար է կազմել. նախարարություն
15.04.2013,
19:47
2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թիվը հանրապետությունում կազմել է 3200 մարդ, որոնցից 3038-ը կանայք են, նշված է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թիվը հանրապետությունում կազմել է 3200 մարդ, որոնցից 3038-ը կանայք են, նշված է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում։
Հաղորդագրության համաձայն` գրանցվածների 92,3%-ը կամ 2955 մարդ ստացել է գործազուրկի կարգավիճակ: Հաշվառվածները գերազանցապես Ստեփանակերտի բնակիչներ են` 94,4 տոկոս:
Գրանցված 2955 քաղաքացիներից գործազրկության նպաստ է ստանում 955 անձ, որից 221-ը կանայք:
«2013թ. ապրիլի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 32 մարդ, որից` 27-ը գործազուրկներ, 78,1%–ը` կանայք: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 51-ով»,– ասվում է հաղորդագրության մեջ։ –0–