Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում գիտնականների աշխատավարձերը 2015թ.-ին 14%–ով կավելանան

28.10.2014, 18:44
Հայաստանում գիտնականների աշխատավարձերը 2015թ.-ին 14 տոկոսով կավելանան, երեքշաբթի տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը խորհրդարանական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի լսումների ժամանակ:
Հայաստանում գիտնականների աշխատավարձերը 2015թ.-ին 14%–ով կավելանան
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գիտնականների աշխատավարձերը 2015թ.-ին 14 տոկոսով կավելանան, երեքշաբթի տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը խորհրդարանական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի լսումների ժամանակ:
«2015թ.-ի պետբյուջեի օրինագծով նախատեսված է գիտության բազային ֆինանսավորման բարձրացում, որի հիմնական միջոցները կուղղվեն գիտական ոլորտի աշխատողների աշխատավարձերի 14 տոկոսով բարձրացմանը», - ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով` գիտական ոլորտում միջին աշխատավարձը 2015թ.-ին կկազմի 80300 դրամ՝ ներկա 73 հազար դրամի փոխարեն:

Նա նաև նշեց, որ 2015թ.-ի պետբյուջեի նախագծով նախատեսված է նաև բարձրացնել պարգևավճարների չափը գիտության դոկտորների և գիտության թեկնածուների համար:

Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեի օրինագծի համաձայն՝ կրթական ոլորտի ծախսերը նախատեսված են 127 մլրդ դրամի չափով: 2015 թ.-ին նախատեսվում է 10 տոկոսով ավելացնել գիտական ոլորտի ծախսերը և հասցնել 14,1 մլրդ դրամի:

Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեի օրինագծի համաձայն՝ Հայաստանի 2015.-ի համախմբված պետբյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 221 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 337 մլրդ դրամ: 2015 թ.-ի պետբյուջեի պակասուրդը նախատեսված է 116,6 մլրդ դրամի չափով ($1 –ը` 409,29 դրամ): -0