Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Գործարկվել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան նոր կայքը

16.05.2025, 14:09
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը նոր ու բարելավված կայք է գործարկել
Գործարկվել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան նոր կայքը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը նոր ու բարելավված կայք է գործարկել։ 

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի նոր տեսքն ու կառուցվածքը կդյուրացնի անհրաժեշտ տեղեկատվության (վիզաների, առաջիկա միջոցառումների, դեսպանատան նորությունների մասին) որոնման գործընթացը», – նշվում է դեսպանատան Facebook-յան էջում։ 

Ավելի վաղ դեսպանատնից հայտնել էին, որ մայիսի 30-ից անցնում են ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի։ 

Դեսպանատնից նշել են, որ մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և այլևս հնարավոր չի լինի ամրագրել հարցազրույցի օր, ստեղծել սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր, հարցազրույցին չներկայանալու մասին (no-show) հայտ ներկայացնել, հարցազրույցի՝ ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել։