Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Գործարար Հայրապետյանը ժխտում է 700 հազ. դոլարի հափշտակումը նահանգապետի մորից

18.01.2016, 15:09
Գործարար Լևոն Հայրապետյանը ժխտում է նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլարի հափշտակմանն առնչություն ունենալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Մոսկվայի Զամոսկվորեչիեի դատարանից։
Գործարար Հայրապետյանը ժխտում է 700 հազ. դոլարի հափշտակումը նահանգապետի մորից

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Գործարար Լևոն Հայրապետյանը ժխտում է նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլարի հափշտակմանն առնչություն ունենալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Մոսկվայի Զամոսկվորեչիեի դատարանից։

«Հանցագործություն չեմ կատարել, ես մեղավոր չեմ»,– ասել է ամբաստանյալը նրանից հետո, երբ դատախազը հրապարակել է գործով մեղադրական եզրակացությունը։ 


Քննության տվյալներով, գործարարը մոլորության մեջ է գցել կնոջը` խոշոր գումարի դիմաց խոստանալով ավելի մեղմ դատավճռի հասնել նրա որդու համար։ Իրականում Հայրապետյանն այդ դատական որոշման վրա ազդելու հնարավորություն չի ունեցել։ 

Հայրապետյանի նկատմամբ ևս մեկ գործ է հարուցվել։ Նրան մեղադրում են 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Սիստեմա» ԲՖԿ–ի կառույցներին «Բաշնեֆտի» առնչության մեջ, որը նա գլխավորում էր երեք տարի։ Արբիտրաժային դատավարության արդյունքում «Բաշնեֆտը» վերադարձվել է պետությանը։ 

700 հազար դոլարի հափշտակության գործով Հայրապետյանին սպառնում է 10 տարվա ազատազրկում։ 

Քննության տվյալներով, Հայրապետյանը երկքաղաքացիություն և արտերկրում անշարժ գույք ունի, մասնավորապես, վերջին ժամանակներում ապրել է Մոնակոյում։ Այդ փաստով էլ քննությունը հիմնավորել է մեկուսարանում նրան պահելու անհրաժեշտությունը։ Հոկտեմբերի սկզբին գործարարին տեղափոխել են տնային կալանքի ռեժիմ։ Հայրապետյանի փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ իր պաշտպանյալի առողջությունը կտրուկ վատացել է, և խնդրել էր ազատել նրան։

«Բաշնեֆտի» վաճառքի մասին քրեական գործի առավել բարձրաստիճան մասնակիցներից մեկը «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովն է` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  ընտրվել է տնային կալանքը, սակայն հետագայում նրան ազատել են ներկայանալու պարտավորագրի դիմաց։ 

Բաշկիրիայի նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը դատապարտվել է ցմահ ազատազրկման ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների համար։ -0-