Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Գյումրիում բուժում է ստանում կորոնավիրուսի 90 վարակակիր, առողջացել է 21 մարդ. մարզպետարան

04.05.2020, 17:45
Գյումրիում բուժում է ստանում կորոնավիրուսի 90 վարակակիր, առողջացել է 21 մարդ. մարզպետարան
Գյումրիում բուժում է ստանում կորոնավիրուսի 90 վարակակիր, առողջացել է 21 մարդ. մարզպետարան

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հաղորդվում է Շիրակի մարզպետարանի Facebook-յան էջում:

«Քանի որ սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց սպասվում է կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թվի աճ, առողջապահության նախարարության հանձնարարությամբ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով պացիենտները կտեղափոխվեն այդ նպատակով Ծաղկաձորում առանձնացված հյուրանոցներ։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից այսօր կտեղափոխվի 24 հիվանդ»,- նշվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21 պացիենտ։

«Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 338 քաղաքացի»,- հաղորդում են մարզպետարանից:

Հայաստանում մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1701-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Մահացել է, ցավոք, 39 մարդ: -0-