Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Գյումրու քաղաապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

21.10.2025, 10:51
Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հարությունյանը հայտարարել է, որ նա մեղադրանքը չի ընդունում
Գյումրու քաղաապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով: Այսօր առավոտյան նման վճիռ է կայացրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։

Հոկտեմբերի 20–ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Հոկտեմբերի 20-ի առավոտյան Գյումրու քաղաքապետարան են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ կարմիրբերետավորներ՝ Ղուկասյանին ձերբակալելու համար։ Մի քանի ժամ շարունակ գյումրեցիներն ու քաղաքապետարանի աշխատակիցները փորձել են դիմադրել ոստիկաններին, բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների և իրավապահների միջև։ Ի վերջ ոստիկանությանը հաջողվել է ցրել ամբոխը և Ղուկասյանին դուրս հանել շենքից, որից հետո նրան տեղափոխել են Երևան։

Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հարությունյանը հայտարարել է, որ նա մեղադրանքը չի ընդունում։ Նրա խոսքով, 6-7 դրվագից մեկն է վերաբերում Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին։