Երևանում բացվել է գյուղմթերքի հերթական տոնավաճառը
02.08.2014,
13:14
Երևանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայում, բացվել է գյուղմթերքի հերթական տոնավաճառը։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայում, բացվել է գյուղմթերքի հերթական տոնավաճառը։
Տոնավաճառի գործունեությանը ծանոթանալու համար առաջինը ժամանել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
2011 թվականին գյուղմթերքի տոնավաճառ է բացվել Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցին կից հրապարակում։ Նմանատիպ երկրորդ տոնավաճառը բացվել է 2012 թվականին «Կենտրոն» վարչական շրջանի Մովսես Խորենացի փողոցում, իսկ երկրորդը գործարկվել է նոր տարվա նախաշեմին «Կենտրոն» վարչական շրջանի «Մալիբու» սրճարանի տարածքում։
«Այս տարի մենք բացել ենք տոնավաճառը սովորականից երեք շաբաթ շուտ, սակայն ակտիվ առևտուրն արդեն նկատվում է։ Համեմատելով գները նախորդ տարվա ցուցանիշների հետ` կարող ենք նշել, որ արտադրանքի ծավալի աճի շնորհիվ դրանք բավականին մատչելի են»,– լրագրողներին ասաց նախարարը։
Ըստ նրա, գրեթե բոլոր տեսակի մրգերի և բանջարեղենի բերքը, բացի ծիրանից, այս տարի բավականին հարուստ է։
«Արդեն գործում է Կասյան փողոցի ավանդական տոնավաճառը, իսկ անհրաժեշտության դեպքում կկազմակերպենք նաև երրորդ վարչական շրջանում»,– ավելացրեց նախարարը։ Կարապետյանը նշեց, որ տոնավաճառում հիմնականում ներկայացված է Երևանի մերձակա մարզերի արտադրանքը։
«Այսօր այստեղ ներկայացված են մոտ 96 գյուղացիական տնտեսություններ»,– ասաց Կարապետյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Գյուղմթերքի տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ նախագահ հանձնարարականով` սպառողների համար գյուղմթերքի հասանելիությունն ապահովելու նպատակով։
Տոնավաճառների առանձնահատկությունն այն է, որ վաճառողների շրջանում չկան վերավաճառողներ, վաճառելու իրավունք ունեն միայն ֆերմեր–արտադրողները Հայաստանի տարբեր մարզերից, տոնավաճառի տաղավարները տրամադրվում են անվճար։–0–