Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հակառակորդը ՊԲ հարավային մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հարձակման փորձ է ձեռնարկել. եղել է փոխհարձգություն

12.12.2020, 12:40

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում, հաղորդվում է ՊԲ Facebook-յան էջում:

«Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:-0-