Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանը կվավերացնի Ռուսաստանի հետ երկու երկրների տարածքում քաղաքացիների գտնվելու մասին համաձայնագիրը մինչև օգոստոսի 10–ը

17.07.2014, 18:46
Հայաստանը կվավերացնի Ռուսաստանի հետ երկու երկրների տարածքում քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը մինչև օգոստոսի 10–ը, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
Հայաստանը կվավերացնի Ռուսաստանի հետ երկու երկրների տարածքում քաղաքացիների գտնվելու մասին համաձայնագիրը մինչև օգոստոսի 10–ը
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կվավերացնի Ռուսաստանի հետ երկու երկրների տարածքում քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը մինչև օգոստոսի 10–ը, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր:

«Ավելի վաղ օտարերկրացի քաղաքացիները, այդ թվում` Հայաստանի քաղաքացիները, Ռուսաստանի տարածք մտնելիս պետք է հաշվառվեին 7 օրվա ընթացքում, համաձայնագրով նախատեսվում է ժամկետը երկարացնել մինչև 30 օր, ինչն ավելի բարենպաստ և հարմարավետ պայմաններ կստեղծի Հայաստանի քաղաքացիների համար»,– ասաց Եգանյանը։ Ըստ նրա` հակառակ դեպքում Հայաստանի քաղաքացիները համարվում էին օրենսդրության խախտողներ, և նրանց կարող էին արգելել մուտք գործել Ռուսաստանի տարածք։

Եգանյանը նշեց, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրումից 30 օր հետո, ինչի կապակցությամբ ծրագրվում է օգոստոսի 10–ին վավերացնել փաստաթուղթը։

«Գործընթացն արդեն սկսվել է, և ես վստահ եմ, որ ժամանակին կհասցնենք»,– ասաց Եգանյանը։

Նա նաև նշեց, որ օրակարգում է նաև երկրորդ համաձայնագիրը, որի համաձայն` Հայաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստանում աշխատանքի տեղավորվել առանց լրացուցիչ թույլտվությունների և տուրքերի` հավասարվելով ՌԴ քաղաքացիներին։

Համաձայնագրով նաև նախատեսվում է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամանակ ոչ միայն աշխատանքային միգրանտները, այլ նաև նրանց ընտանիքի անդամները ստանում են ՌԴ տարածքում բնակվելու պաշտոնական իրավունք` առանց ժամանակավոր բնակության հավելյալ կարգավիճակ ստանալու անհրաժեշտության։

«Այդ հարցը քննարկվել է վարչապետների հանդիպմանը։ Հայկական կողմն ավարտել է նախապատրաստումը և պատրաստ է ստորագրման, սակայն ռուսական կողմը դեռևս չի ավարտել ձևավորման ընթացակարգերը որոշ հարցերի պատճառով, որոնք սկզբունքային չեն։ Դմիտրի Մեդվեդևը խոստացել է կարգավորել հարցն ամենակարճ ժամկետներում»,– ասաց Եգանյանը։

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով` Ռուսաստանում 2014 թվականի մայիսի վերջի տվյալներով գտնվել է Հայաստանի 502 994 քաղաքացի։ 2013 թվականին ՌԴ–ում եղել է ՀՀ 677 հազար քաղաքացի։ Ամենից մեծ թվով հայեր են բնակվում Մոսկվայում, Վլադիկավկազում և Կրասնոդարի երկրամասում։

2011 թվականին աշխատանքային միգրանտները Հայաստան են փոխանցել 1.2 մլրդ դոլար, 2012 թվականին` 1.4 մլրդ դոլար, 2013 թվականին` 1.8 մլրդ դոլար։ -0-