«Հանուն ընտանիքի» համահայկական դաշինք ստեղծելու մասին հռչակագիր կստորագրվի
10.12.2014,
17:26
«Հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձևերը և միջոցները» թեմայով ամենամյա համաժողովի ավարտից հետո ավելի քան 100 կազմակերպություն Հանուն ընտանիքի» համահայկական դաշինք ստեղծելու մասին հռչակագիր կստորագրի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձևերը և միջոցները» թեմայով ամենամյա համաժողովի ավարտից հետո ավելի քան 100 կազմակերպություն Հանուն ընտանիքի» համահայկական դաշինք ստեղծելու մասին հռչակագիր կստորագրի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։
Խոշոր համաժողովը մեկնարկում է ուրբաթ 11։00–ին Երևանի Թեքեյան կենտրոնի (հասցե՝ Խանջյան 50) նիստերի մեծ դահլիճում։ Համաժողովին կմասնակցեն մի շարք քաղաքական և հասարակական կազմակերպություններ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ և անհատներ։
«Համաժողովի աշխատանքների արդյունքում շուրջ 100 հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նախաձեռնությունների, կենտրոնների, միությունների, ԶԼՄ-երի ներկայացուցիչների կողմից կստորագրվի «Հանուն ընտանիքի» հոգևոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինքի ստեղծման մասին հռչակագիր»,– ասվում է հաղորդագրությունում։
Համաժողովի աշխատանքները ողջունել են Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ընտանեկան և հոգևոր-ազգային արժեքների պաշպանությամբ հանդես եկող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ցանկություն են հայտնել ստորագրել համագործակցության մասին հուշագիր դաշինքի հետ։
Կազմակերպիչների խոսքով` համաժողովն անցկացվում է` հաշվի առնելով հայ ընտանիքին և հոգևոր-ազգային արժեհամակարգին նետված մարտահրավերները և արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքները։ -0-