Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Հարցմանը մասնակցած ՀՀ բնակիչների մոտ 80 տոկոսը կողմ է Ղրիմի միացմանը Ռուսաստանին

30.04.2014, 17:02
Հայաստանում անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների մոտ 80 տոկոսը կողմ է Ղրիմի միացմանը Ռուսաստանին, չորեքշաբթի հայտնեց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի (Հայաստանում  Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը) նախագահ Արամ Նավասարդյանը։
Հարցմանը մասնակցած ՀՀ բնակիչների մոտ 80 տոկոսը կողմ է Ղրիմի միացմանը Ռուսաստանին
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների մոտ 80 տոկոսը կողմ է Ղրիմի միացմանը Ռուսաստանին, չորեքշաբթի հայտնեց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի (Հայաստանում  Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը) նախագահ Արամ Նավասարդյանը։

Անձնական հարցումների ձևաչափով հետազոտությունն անցկացրել է Gallup International–ը ապրիլի 8-18–ը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանի վարչական շրջաններում։ Հարցմանը մասնակցել է տարբեր տարիքի 1067 կին և տղամարդ։

«Հարցին` «Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ հանրաքվեի արդյունքում Ղրիմն ընդգրկվել է Ռուսաստանի կազմում» «բացարձակապես դրական» պատասխան է տվել 30 տոկոսը, «ավելի շատ` դրական»` 47 տոկոսը, «ավելի շատ` բացասական»` 8 տոկոսը, «բացարձակապես բացասական` 4 տոկոսը»,– «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ներկայացնելով հարցման արդյունքները` ասաց Նավասարդյանը`։

Միաժամանակ, ըստ նրա, հարցվածների 76 տոկոսը դրական է գնահատել Ռուսաստանի գործողություններն ու դիրքորոշումը Ղրիմի վերադարձի հարցում, 73 տոկոսը նշել է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ղրիմը որպես ռուսական տարածք։

Ուկրաինայի հեղափոխության մասին գիտի հարցվածների 92 տոկոսը։ Միաժամանակ, նրանց 77 տոկոսը բացասական է վերաբերվում ուկրաինական իրադարձություններին։

«Հայաստանի բնակչության նման դիրքորոշումը, իմ կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ տեսել են Ղրիմի բնակչության ազատ կամարտահայտումը, և մի երկիր, որը սատարել է նրանց, օգնել է իրականություն դարձնել երազանքները»,– ասաց Նավասարդյանը։

Ըստ նրա, նմանատիպ խնդիր կա նաև Հայաստանում` դա ղարաբաղյան հակամարտությունն է։ «Ու թեև քաղաքագետները տարբեր փաստարկներ են բերում այդ երկու խնդիրների նմանության կամ տարբերության մասին, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ սովորական մարդիկ` ոչ քաղաքագետները, զուգահեռներ են տանում մեր խնդրի և Ղրիմի միջև»,– ասաց Նավասարդյանը։ -0-