Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատանքն ավելացել է 60 անգամ. Պողոսյան
14.10.2014,
12:10
Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունում 60 անգամ ավելացել է աշխատանքը, լրագրողներին ասաց Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Ծաղկաձորում նախօրեին մեկնարկած «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով գիտագործնական համաժոովի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունում 60 անգամ ավելացել է աշխատանքը, լրագրողներին ասաց Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Ծաղկաձորում նախօրեին մեկնարկած «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով գիտագործնական համաժոովի շրջանակներում։
«Եթե 6-7 տարի առաջ ամսական ստացել են 2000 վարույթ, ապա այս պահին ստանում են ամսական 120 հազար վարույթ. սա աննախադեպ քանակ է: Ցանկանում եմ շեշտադրել մի կարևոր փաստ, որ աշխատակիցների քանակը չի ավելացել և պետական բյուջեի վրա ծախսային հոդված չենք ավելացրել»,- սաաց Պողոսյանը:
Նրա խոսքերով այս ամենը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումով, և այս գիտաժողովը նվիրված է հենց դրան։
Նա նշել է, որ ոլորտում մարդու իրավունքների ոտնահարում չկա, ինչը պայմանավորված է վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխություններով, ինչպես նաև ծառայության վարկանիշի բարձրացման շնորհիվ։--0--