Հայաստանում Զատկի նախաշեմին հավկիթների թանկացումը քիչ հավանական է. փորձագետ
26.03.2014,
15:15
Հավկիթների գնի բարձրացում Հայաստանում Զատկի նախաշեմին, որն այս տարի նշվում է ապրիլի 20–ին, քիչ հավանական է, կարծում է Հայաստանի ագրարագյուղացիական միության ղեկավար Հրաչ Բերբերյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հավկիթների գնի բարձրացում Հայաստանում Զատկի նախաշեմին, որն այս տարի նշվում է ապրիլի 20–ին, քիչ հավանական է, կարծում է Հայաստանի ագրարագյուղացիական միության ղեկավար Հրաչ Բերբերյանը։
«Չեմ կարծում, թե գները կբարձրանան։ Չէ՞ որ դրանք վերջերս արդեն թանկացել են»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում հավկիթների միջին գինը 2013 թվականի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով, իսկ հունվարի համեմատ նվազել է 0.7 տոկոսով։ Նշելով, որ ամեն տարի Զատկից առաջ հանրապետություն է ներկրվում հավկիթի լրացուցիչ խմբաքանակ` Բերբերյանը ենթադրեց, որ տոնի նախօրեին հանրապետությունում հավկիթի պակաս չի զգացվի։
Ավելի վաղ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը նշել էր, որ Հայաստանի ներքին շուկայում հավկիթի պահանջարկը կազմում է օրական 800-900 հազար հատ, իսկ տոների (մասնավորապես, Նոր տարվա և Զատկի) նախօրեին այն ավելանում է, և պակասուրդից խուսափելու համար տոներից մի քանի ամիս առաջ հանրապետություն են ներկրվում թխսկան հավերի նոր խմբաքանակներ, որոնք ապահովում են օրական լրացուցիչ 100-150 հազար հավկիթ։ -0-