Հայ բնապահպանները Սևանա լճի վրա Սոտքի հանքավայրի վնասակար ազդեցության դեմ բողոքի ակցիա կանցկացնեն
18.08.2012,
16:44
Հայ բնապահպանները հայտարարել են SOS Sevan նոր նախաձեռնության մեկնարկի մասին, որի շրջանակներում առաջիկայում բողոքի ակցիաներ կանցկացվեն Սևանա լճի ավազանի վրա Սոտքի ոսկու հանքավայրի վնասակար ազդեցության դեմ, հայտարարեց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայ բնապահպանները հայտարարել են SOS Sevan նոր նախաձեռնության մեկնարկի մասին, որի շրջանակներում առաջիկայում բողոքի ակցիաներ կանցկացվեն Սևանա լճի ավազանի վրա Սոտքի ոսկու հանքավայրի վնասակար ազդեցության դեմ, հայտարարեց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։
Սոտքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան շահագործում է GPM GOLD ընկերությունը, որը մտնում է ռուսական GeoProMining ընկերությունների խմբի կազմի մեջ։
Ըստ նրա, Սևանից ոչ այնքան հեռու գտնվող Սոտքի հանքավայրի բաց շահագործումը կարող է լուրջ վնաս հասցնել ոչ միայն շրջակա միջավայրին, այլ նաև հենց լճին։
«Այնտեղ (լճի շուրջ) առհասարակ չպետք է որևէ գործունեություն ծավալվի։ Խորհրդային ժամանակ հանքավայրը շահագործվել է հիմնականում փակ կերպով, և այն ամենը, ինչ այնտեղից արդյունահանվում էր, միանգամից ուղղվում էր Արարատի ֆաբրիկա։ Ներկայում գործնականորեն ողջ հանքավայրը շահագործվում է բաց կերպով, այսինքն, փոշու առկայությունն աճում է մի քանի անգամ»,– շաբաթ օրը մամուլի ասուլիսում հայտնեց Զարաֆյանը։
Միաժամանակ, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` նա նշեց, որ բնապահպանների գործողությունները կուղղվեն «ընկերության անօրինական գործունեության դեմ» և «Սևանի վրա վնասակար ազդեցության սահմանափակման դեմ»։
Նախկինում GPM GOLD–ի մամուլի ծառայությունից նշել էին, որ հանքավայրում գործող ջարդիչ–տեսակավորող համալիրը (ՋՏՀ) շահագործվում է Հայաստանի օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան։
Զարաֆյանը հայտնեց նաև, որ բազմիցս դիմել է Հայաստանի բնապահպանության նախարարություն` լճի վրա փոշու խտության հասցրած վնասի գնահատման պահանջով, «ինչն այդպես էլ չի արվել»։
2012 թվականի մարտի սկզբին հանրապետության նախագահին առընթեր լճի խնդիրներով զբաղվող հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Մովսիսյանը հայտարարել էր, որ Հայաստանի էներգետիկայի նախարարությանն առընթեր ձևավորված աշխատանքային խումբը մտադիր է դիտարկել Սոտքի հանքավայրում ՋՏՀ–ի` բնապահպանական համապատասխանության հարցը։
Զարաֆյանը նշեց, որ հանրապետության նախագահին առընթեր Սևանա լճի խնդիրներով հանձնաժողովն օրերս պետք է եզրակացություն տար հանքավայրում ՁՏՀ–ի շահագործման հարցով, և ինքը տառացիորեն վերջերս հարցում է ուղարկել հանձնաժողովին եզրակացություն ստանալու համար։
GPM GOLD ընկերությունից «ԱՌԿԱ» գործակալությանը չմեկնաբանեցին տվյալ իրավիճակը` բացատրելով նրանով, որ օգոստոսի 23–ին կկայանան հերթական հանրային լսումներն այս հարցով, որոնց ընթացքում հավելյալ տեղեկություն կտրամադրվի։
GeoProMining–ը Sterlite Gold Ltd ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը ձեռք է բերել Vedanta Resources միջազգային կազմակերպությունից 2007 թվականի սեպտեմբերին։ . Sterlite Gold Ltd–ն AGRC–ի (Արարատի ոսկու արդյունահանման ընկերություն) միակ սեփականատերն է։ ՆերկայումAGRC–ն վերանվանվել է GPM GOLD–ի։ -0-