Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայ գյուղացիները նախապատվությունը տալիս են բանջարաբոստանային մշակաբույսերի արտասահմանյան տեսակներին. փոխնախարար

22.08.2013, 14:48
Այսօր հայ գյուղացիները շատ հաճախ նախապատվությունը տալիս են բանջարաբոստանային մշակաբույսերի արտասահմանյան տեսակներին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Հայ գյուղացիները նախապատվությունը տալիս են բանջարաբոստանային մշակաբույսերի արտասահմանյան տեսակներին. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այսօր հայ գյուղացիները շատ հաճախ նախապատվությունը տալիս են բանջարաբոստանային մշակաբույսերի արտասահմանյան տեսակներին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

«Արտասահմանյան տեսակների արտադրողականությունը որոշ չափով ավելի բարձր է տեղականից, բացի այդ դրանք ավելի դիմացկուն են հիվանդությունների և վնասատուների նկատմամբ, ինչպես նաև բարձր փոխադրականություն ունեն։ Դրանք են այն հիմնական պատճառները, որ մեր գյուղացիները արտասահմանյան տեակներն են աճեցնում»,– ասաց նա։

Ըստ փոխնախարարի, սպառողները նույնպես նպաստում են, որ տեղական սորտերի աճեցումը շահավետ չէ շուկայում առկա ցածր արժեքի պատճառով։

«Հաճախ հայ գյուղացիները արտասահմանյան տեսակներ են ձեռք բերում վաճառելու համար, իսկ սեփական կարիքների համար տեղականն են մշակում։ Բանն այն է, որ շատ սպառողներ, օրինակ, չեն կարող տեղական սորտի լոլիկը տարբերել արտասահմանյանից, և այդ պատճառաով մեր սորտերը չեն գնահատվում շուկայում»,– նշեց նա։

Միաժամանակ Պետրոսյանն ընդգծեց, որ բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերը շարունակում են մշակվել։ Նա տեղեկացրեց, որ միայն Գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի կողմից այս տարի վաճառվել է 115 կգ տեղական սորտերի լոլիկի սերմեր, որոնց միջոցով կարելի է մինչև 700 հեկտար բերք ցանել։

Միաժամանակ փոխնախարարը նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խոշորածավալ միջոցառումներ է անցկացնում, որոնք ուղղված են տեղական սորտերի պահպանմանն ու զարգացմանը` ընդգծելով, որ միայն Կենտրոնում պահպանվում է բանջարաբոստանային մշակաբույսերի ավելի քան 3600 տեսակ ։ –0–