Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Հայ հասարակության մեջ առավել շատ անվստահություն առաջացնում են դատարաններն ու դատախազությունը. Օմբուդսմեն

10.12.2012, 13:26
Հայաստանի դատարաններն ու դատախազությունը շարունակում են մնալ այն ատյանները, որոնք քաղաքացիներին առավել շատ անվստահություն են ներշնչում, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքենրի պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Հայ հասարակության մեջ առավել շատ անվստահություն առաջացնում են դատարաններն ու դատախազությունը. Օմբուդսմեն
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դատարաններն ու դատախազությունը շարունակում են մնալ այն ատյանները, որոնք քաղաքացիներին առավել շատ անվստահություն են ներշնչում, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքենրի պաշտպան Կարեն Անդրեասյանը:

«Չեն վստահում մարդու իրավունքները պաշտպանելուն կոչված ատյաններին: Դա մտահոգություն է առաջացնում»,-  Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Անդրեասյանը:

Ըստ նրա՝ անվստահության ձևավորմանը նպաստում են սոցիալ-տնտեսական խնդիրները:

«Աղքատության շատ բարձր մակարդակը պետական մարմինների նկատմամբ անվստահության արմատացման է հանգեցնում»,- ավելացրեց նա:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ դրան նաև նպաստում են ընտրական գործընթացները:

«Չնայած խորհրդարանական ընտրությունների (2012թ.-ի մայիսին) ընթացքում բռնության դեպքեր և ակնհայտ կոպիտ խախտումներ չեն գրանցվել ձայների հաշվարկի ժամանակ, ամեն դեպքում, գործընթացի նկատմամբ հատուկ վստահություն ընդհանուր առմամբ չկա»,- ասաց Անդրեասյանը՝ ավելացնելով, որ դրանում առաջին հերթին մեղավորում են ԿԸՀ-ն, Ոստիկանությունը և դատախազությունը, որոնք ձևական մոտեցում են ցուցաբերում: -0-