Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայ հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն կորոնավիրուսով մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում

07.08.2020, 14:54
Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները
Հայ հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն կորոնավիրուսով մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի շրջանակում։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։

«Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, բնականաբար ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին եւ սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում»,- գրել է նա։

Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է`

  • ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում
  • լրացնել ստորեւ բերվող հղումը
  • այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։

Մուրադյանը հայտնել է, որ հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։

Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ գիտության զարգացման այս կարեւոր փուլին, խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ։

Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ։-0-