Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Հայաստան» հիմնադրամը մտադիր է հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարի մի մասը հատկացնել սիրիահայերին

22.10.2012, 19:31
«Հայաստան»  համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը հայտարարում է, որ Հեռուստամարաթոն 2012 դրամահավաքի շրջանակներում Հայաստանի և Արցախի նվիրատուների կողմից նվիրաբերված գումարի 10%-ը կուղղվի սիրիահայ եղբայրների հրատապ կարիքներին:
«Հայաստան» հիմնադրամը մտադիր է հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարի մի մասը հատկացնել սիրիահայերին
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստան»  համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը հայտարարում է, որ Հեռուստամարաթոն 2012 դրամահավաքի շրջանակներում Հայաստանի և Արցախի նվիրատուների կողմից նվիրաբերված գումարի 10%-ը կուղղվի սիրիահայ եղբայրների հրատապ կարիքներին:

Նույնպիսի հայտարարությամբ հանդես է եկել նաեւ  Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, որը նույն նպատակին կուղղի նոյեմբերի 15-18 անցկացվող ավանդական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարի 10%-ը:

Ինչ վերաբերում է Հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի բարերարների կողմից նվիրաբերված գումարներին, ապա միայն հեռուստամարաթոնի օրը`  նոյեմբերի 22-ին հայտարարված գումարների 10%-ը կօգտագործվի Հայաստանում հանգրվանած սիրիահայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով:

Հաղորդագրության մեջ նշված է, որ բացառություն կկազմեն նպատակային նվիրատվությունները, որոնք բարերարների ցանկությամբ կուղղվեն միմիայն իրենց կողմից մատնանշված ծրագրերի իրագործմանը: 

Հիմնադրամից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ս.թ. օգոստոսի կեսերին որոշում էր կայացրել բացել դրամային և արտարժութային  բանկային հաշիվներ` սիրիահայությանն օժանդակելու նպատակով:  --0-