«Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 15-18-ը
14.11.2012,
18:39
«Հայաստան» հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք միջոցառումը` համաեվրոպական հեռախոսամարաթոնը, այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-18-ը, հայտնում են հիմնադրամի հասարակայանության հետ կապերի բաժնից:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք միջոցառումը` համաեվրոպական հեռախոսամարաթոնը, այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-18-ը, հայտնում են հիմնադրամի հասարակայանության հետ կապերի բաժնից:
Հայ և այլազգի ավելի քան 700 կամավոր Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից և Բելգիայից այս օրերի ընթացքում 12 ժամ շարունակ Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա և Տուլուզ, կզանգահարի հայազգի ընտանիքների և կազմակերպությունների` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերաշինությանն ուղղված դրամահավաքին: Ֆրանսիայից դուրս նախաձեռնությանը կմիանան նաև Հոլանդիան, Հունաստանը, Շվեդիան, իսկ Եվրոպայից դուրս` Բրազիլիան և Արգենտինան:
Հեռախոսամարաթոնի նվիրատվությունները կուղղվեն Արցախի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանը, Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացման ծրագրերին եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:
Որպես միջոցառման կնքահայրեր, ովքեր հայրենաշինությանը մասնակցելու կոչով կդիմեն հանրությանը, հանդես կգան Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը և Ֆրանս հեռուստաընկերության սպորտային ծրագրերի տնօրեն Դանիել Բիլալյանը:
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքով` այս տարի ևս կարվի հնարավորը, որպեսզի դրամահավաքին նվիրաբերված գումարներով լուծվեն հայրենիքում դեռ առկա բազմաթիվ հիմնահարցերից եւս մի քանիսը: «Ցավոք այդ հարցերին գումարվեցին մեր սիրիահայ եղբայրների խնդիրները, որոնց լուծումը միասնական ջանքեր է պահանջում»,- ասել է Թերզյանը:
Նախորդ տարի հավաքագրված գումարներով ջրամատակարարման ծրագրեր իրականացվել են Արցախի ու Հայաստանի (Տավուշի մարզ) 10 գյուղերում, հիմնանորոգվել և սարքավորումներով համալրվել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աուդիո-վիզուալ կենտրոնը, հիմնանորոգվել է Գյումրիի մանկատունը, կառուցվել է ջրամատակարարման համակարգ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում, իրականացվել են Տավուշի մարզի գյուղատնտեսությունը խթանող մի շարք ծրագրեր:
«Հեռախոսազանգերը, որ հնչում են սփյուռքի հայ ընտանիքներում և կազմակերպություններում, կարճ ժամանակ անց դառնում են դպրոց ու դասարան, ջրագիծ կամ հիվանդանոց հայրենիքում: Այսօր մենք վստահ կարող ենք ասել, որ այս իրապես ժողովրդական միջոցառումը կայացել է այս 13 տարիների ընթացքում»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Եվրոպայում Ֆրանսիայի գլխավորությամբ հեռախոսամարաթոններ անցկացվում են սկսած 2000թ.ից: Համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է շուրջ 411.285 զանգ, և 20.800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9.938.000 եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում:-0-