Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Հայաստան» հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված գումարի գրեթե կեսը նվիրաբերել են ռուսաստանաբնակ բարերարները

23.11.2012, 12:52
«Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպված հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակությունների ավելի քան 21 մլն դոլարից 12.1 միլիոնը նվիրաբերել են ռուսաստանաբնակ բարերարները, հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։
«Հայաստան» հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված գումարի գրեթե կեսը նվիրաբերել են ռուսաստանաբնակ բարերարները
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպված հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակությունների ավելի քան 21 մլն դոլարից 12.1 միլիոնը նվիրաբերել են ռուսաստանաբնակ բարերարները, հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական՝ 15-րդ հեռուստամարաթոնը, որն այս անգամ կրում էր «Մեր գյուղը» խորագիրը, սկսվել էր հինգշաբթի 20։00-ին և ավարտվել ուրբաթ Երևանի ժամանակով 08։00-ին։

«Այս տարի հավաքված գումարը ուղղվելու է Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացմանը, ինչպես նաև սիրիահայերի խնդիրներին», ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում և Ղարաբաղում հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրվել է շուրջ 2.5 մլն դոլար. Ֆրանսիայում` $2,2 մլն, ԱՄՆ–ում $2,1 մլն (գումարը ճշտվում է), Արգենտինայում` $700 հազար, Կանադայում` $625 հազար, Հնդկաստանում` $600 հազար, Մեծ Բրիտանիայում` $170 հազար, Գերմանիայում` $122 հազար, Բրազիլիայում` 100 հազար, Հոլանդիայում` 58.6 հազար, Իտալիայում` 50 հազար, Հունաստանում` 38.2 հազար, Շվեյցարիայում` 31.8 հազար, Իրանում` 15 հազար, Բելգիայում` 10.2 հազար, Քուվեյթում` 5 հազար դոլար։

Հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակությունների և դրանց խոստումների ընդհանուր գումարը կազմեց 21 մլն 422 հազ. 477 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ միջոցառումն էլ նախատեսվում է դեկտեմբերի 8-ին անցկացնել Լիբանանում։ Հիմնադրամը շարունակում է նվիրաբերություններ ընդունել։

Նախորդ տարվա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել էր մոտ 12 մլն դոլար: Միջոցներն ուղղվել էին Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգերի կառուցման ֆինանսավորմանը և Հայաստանի սահմանամերձ գյուղերի ենթակառուցվածքների վերականգնմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր 20-ամյա պատմության ընթացքում Հայաստանում և Արցախում ավելի քան 235 մլն դոլարի ծրագրեր է իրականացրել:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին և հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ:-0-