«Հայաստան» հիմնադրամի միջոցների մի մասը հետագայում կուղղվի սիրիահայերի աջակցությանը
30.05.2013,
14:40
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոններում հավաքված միջոցների մի մասը հետագայում նույնպես կուղղվի սիրիահայերի խնդիրների լուծմանը, հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոններում հավաքված միջոցների մի մասը հետագայում նույնպես կուղղվի սիրիահայերի խնդիրների լուծմանը, հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։
«Մինչ օրս մենք վճարել ենք սիրիահայ ուսանողների ուսումը հայկական բուհերում, որոշ ընտանիքների օգնել ենք հարազատների հուղարկավորությունների կազմակերպման հարցում, մյուսների բուժման ծախսերն ենք հոգացել»,– ասաց Վարդանյանը` պատասխանելով լրագրողների հարցերին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22–րդ նիստի ավարտին։
Ըստ նրա` հիմնադրամի միջոցներից շուրջ 200 հազար դոլար ուղղվել է Սիրիա` տեղում որոշ ծախսեր հոգալու համար։
«Կարծում եմ` հետագայում էլ կշարունակենք նմանատիպ խնդիրների լուծումը»,– ընդգծեց հիմնադրամի գործադիր տնօրենը։
Նախորդ տարի Լոս Անջելեսում անցկացված ավանդական հեռուստամարաթոնի ժամանակ ավելի քան 21.4 մլն դոլար էր հավաքվել։
Դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարներն ուղղվել են Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը և սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, և դրա հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ:-0-