Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ ԱԱՀՈՒ վարժանքներին
13.09.2013,
16:25
Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն 2013» համատեղ վարժանքին, որը կանցկացվի Բելառուսում` սեպտեմբերի 20-25–ը, հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն 2013» համատեղ վարժանքին, որը կանցկացվի Բելառուսում` սեպտեմբերի 20-25–ը, հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Զորավարժությունների ընթացքում կմշակվի ՀԱՊԿ ԱԱՀՈՒ համակազմերի կիրառումն Արևելա-եվրոպական տարածաշրջանում։ Զորավարժությունների բացումը կանցկացվի սեպտեմբերի 19–ին, որի ընթացքում կկայանա ԱԱՀՈՒ հրամանատարության օպերատիվ հավաքը և հրամանատարաշտաբային մարզումը։
«Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից ներգրավված համակազմերի և օպերատիվ խմբերի ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 600 մարդ, այդ թվում` Ուլյանովսկից Ռուսաստանի ՌԴՈՒ 31–րդ դեսանտագրոհային ստորաբաժանումը, Ղազախստանի Հանրապետության (ք. Տալդըկորգան) աէրոմոբիլային հատուկ նշանակության 37–րդ դեսանտագրոհային ստորաբաժանումը և Բելառուսի Հանրապետության (ք.Վիտեբսկ) հատուկ օպերացիաների ուժերի կազմից 103–րդ շարժական բրիգադը»,– նշվում է հաղորդման մեջ։
Վարժանքներին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ միավորված շտաբի պետ գեներալ–լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը։
ՀԱՊԿ ԱԱՀՈՒ համակազմերի համատեղ վարժանքի նպատակը հավաքական անվտանգության Արևելա-եվրոպական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ–պետությունների ռազմական անվտանգության ապահովման համար կառավարման մարմինների և զորքերի նախապատրաստական աշխատանքների արդիականացումն է։ Ծրագրվում է հետազոտել ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորքերի բաղադրիչների զարգացման հետագա հնարավոր ուղիները, դրանց օպտիմալ գործելու կարգը։ -0-