Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը և ԵՄ-ն մտադիր են հայրենիքում հայերի վերաինտեգրման համատեղ ծրագիր իրականացնել

12.11.2012, 15:24
Հայաստանը և ԵՄ-ն մտադիր են հայրենիք վերադարձող հայերի հասարակաության վերաինտեգրման համատեղ ծրագիր իրականացնել, երկուշաբթի տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) պետ Գագիկ Եգանյանը:
Հայաստանը և ԵՄ-ն մտադիր են հայրենիքում հայերի վերաինտեգրման համատեղ ծրագիր իրականացնել
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը և ԵՄ-ն մտադիր են հայրենիք վերադարձող հայերի հասարակաության վերաինտեգրման համատեղ ծրագիր իրականացնել, երկուշաբթի տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) պետ Գագիկ Եգանյանը:

«Առաջիկայում մենք կսկսենք այդ ծրագիրը՝ ԵՄ 10 անդամ երկրների, Եվրահանձնաժողովի և Հայաստանի միջև Լյուքսեմբուրգում մեկ տարի առաջ ստորագրված «Մոբիլիտիկ պարտնյորշիփ» քաղաքական հռչակագրի շրջանակներում»,- «Հայաստանի համար ԵՄ-ի վիզային ռեժիմի դյուրացումը» թեմայով սեմինար քննարկման ժամանակ ասաց նա:

ՄՊԾ-ի պետը տեղեկացրեց, որ հիմնական խնդիրներից մեկը, որին ռեադմիսիայից հետո բախվում են Հայաստանի քաղաքացիները, հասարակությունում նրանց վերաինտեգրման հարցն է: Ըստ նրա՝ հասարակությունում քաղաքացիների ինտեգրմանը մեծ հաշվով խոչընդոտում են հանրապետությունում կատարվող փոփոխությունները, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական և օրենսդրական  փոփոխությունները:

«Այդ ամենը հանգեցնում է նրան, որ անձը սկսում է ձգտել մեկնել հանրապետությունից, մասնավորապես, այն երկիր, որտեղից վերադարձել է: Այդ պատճառով եթե մենք ցանկանում ենք անօրինական գաղթի դեմ պայքարում արդյունքներ ունենալ, ապա պետք է ռեադմիսիայի հետ զուգահեռ վերաինտեգրում անցկացնենք»,- ասաց նա:

Եգանյանը նշեց, որ տվյալ համատեղ ծրագիրը, բացի Հայաստանից, կիրականացվի հինգ այլ երկրներում:

Նա ավելացրեց, որ երեք տարվա հաշվարկով ծրագրի բյուջեն կկազմի 3 մլն եվրո:

ԵՄ-ում հայկական ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցը և Եվրահանձնաժողովի ներքին գործերի տնօրինության ղեկավար Ստեֆանո Մանսերվիզին հոկտեմբերի 18-ին Բրյուսելում նախաստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը:

Բանակցություններ սկսելու մասին առաջարկն արվել է Եվրահանձնաժողովի կողմից՝ 2011թ.-ի սեպտեմբերին:
Վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը պետք է գործողության մեջ մտնեն միաժամանակ: Բանակցությունները մեկնարկել են 2012թ.-ի փետրվարի 27-28-ը Երևանում: -0-