Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանը շուրջ 300 մլն դրամ կտնտեսի ինսուլին գնելիս

10.10.2013, 14:25
ՀՀ կառավարությունը «Նովո–Նորդիսկ» դանիական ընկերությունից ինսուլինի հերթական խմբաքանակը ձեռք կբերի մեկ սրվակի դիմաց 3,3 դոլար գնով, ինչի շնորհիվ շուրջ 300 մլն դրամ կտնտեսի, հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Հայաստանը շուրջ 300 մլն դրամ կտնտեսի ինսուլին գնելիս
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը «Նովո–Նորդիսկ» դանիական ընկերությունից ինսուլինի հերթական խմբաքանակը ձեռք կբերի մեկ սրվակի դիմաց 3,3 դոլար գնով, ինչի շնորհիվ շուրջ 300 մլն դրամ կտնտեսի, հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց «Նովո–Նորդիսկ» ընկերության և ՀՀ առողջապահության նախարարության միջև առաջիկա հինգ տարվա ընթացքում ինսուլին ձեռք բերելու մասին համապատասխան պայմանագիրը։

Ինչպես նշեց Առողջապահության նախարարության ղեկավարը, նախկինում ինսուլինը ձեռք էր բերվում մեկ սրվակի դիմաց 12 դոլարով։

«Մենք որոշեցինք ուղիղ բանակցություններ իրականացնել եվրոպական ընկերությունների հետ։ Մեզ համար ամենաշահավետ առաջարկն արվել է դանիական ընկերության կողմից։ Դրա շնորհիվ մենք շուրջ 300 մլն դրամ կտնտեսենք»,– ասաց նախարարը։

ՀՀ վարչապետի Տիգրան Սարգսյանն իր հերթին հայտնեց, որ դա ամենացածր գինն է, որով Հայաստանը ձեռք է բերում ինսուլինը։

Նախկին պայմանագրով՝ Հայաստանը պետք է ինսուլին ներկրեր հունգարական «Սանոֆի-Ավենտիս» ընկերությունից, սակայն այդ որոշումը չեղյալ հայտարարվեց։

Ըստ տարբեր տվյալների, Հայաստանում շաքարախտով շուրջ 56 հազար հիվանդ կա։ Մինչև 18 տարեկան երեխաներն անվճար բուժում են ստանում պետպատվերի շրջանակում ($1 –ը` 406,20 դրամ) -0