Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը ժամանակավորապես արգելել է Հունաստանից մանր եղջերավոր կենդանիների, դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի և սերմնահեղուկի ներմուծումը

27.08.2013, 14:07
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է Հունաստանից մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ), դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի (կաշի, մորթի, բուրդ, խոզան) և սերմնահեղուկի ներմուծումը, ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում։
Հայաստանը ժամանակավորապես արգելել է Հունաստանից մանր եղջերավոր կենդանիների, դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի և սերմնահեղուկի ներմուծումը
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է Հունաստանից մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ), դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի (կաշի, մորթի, բուրդ, խոզան) և սերմնահեղուկի ներմուծումը, ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում։
 
Համապատասխան հրամանը ստորագրել է ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը։

Հրամանն արձակվել է` ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կանոնադրության 9-րդ կետի 21-րդ ենթակետով և 15-րդ կետի 4-րդ ենթակետով, ինչպես նաև Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքում արձանագրված մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ) ծաղիկ հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:

Հայաստանի Հանրապետություն ներմուծումն արգելվել է՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը: -0-