Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանը նոր օրինագիծ է ներկայացրել հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին

03.12.2012, 17:24
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանը նոր օրինագիծ է ներկայացրել հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանը նոր օրինագիծ է ներկայացրել հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը։

«Մեր երկիրը հավատարիմ է հաշմանդամներին հասարակությանը ինտեգրելու քաղաքականությանը... Հաշմանդամների նկատմամբ անհատական մոտեցումը սոցիալական ինտեգրման հիմքն է: Նոյեմբերի 30-ին մենք Հայաստանի կառավարությանը ներկայացրեցինք հաշմանդամների իրավունքների պաշտպանության և սոցիալական ինտեգրման նոր օրինագիծ, որում ընդգրկված են հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի բոլոր դրույթները»,- ասաց Բաղդասարյանը:

Ըստ նրա, օրինագիծը հիմնականում անդրադառնում է հաշմանդամների համար լիարժեք գործունեության ապահովման պայմանների ստեղծմանը: Նախագծում մեծ ուշադրություն է դարձվում հաշմանդամ-երեխաների օժանդակությանը:

«Օրինագծում հստակ ներկայացված են ներառական կրթության մոդելի զարգացման դրույթները: Եթե 2001-ից 2005 թվականներն ընկած ժամանակահատվածում միայն մի քանի դպրոցներում էր գործում ներառական կրթական մոդելը, ապա արդեն այսօր 2400 հաշմանդամներ սովորում են 98 սովորական դպրոցներում»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ այսօր հասարակությունում չկան այն կարծրատիպերը, որոնց համաձայն, հաշմանդամ-երեխաները պետք է սովորեն առողջներից առանձին:

1992 թվականից ի վեր ողջ աշխարհում դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամների միջազգային օրը։ Հայաստանը հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիային է միացել 2006 թվականին։-0-