Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանի դեղորայքի շուկայում շատ են անորակ հակաքաղցկեղային պրեպարատները. փորձագետ

09.10.2012, 17:04
Հայաստանի դեղորայքի շուկայում շատ են անորակ պրեպարատները, որոնք նախատեսված են օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար, երեքշաբթի լրագրողներին ասաց «Hoffmann-La Roche» դեղագործական ընկերության հայկական ներկայացուցչության տնօրեն Վարտա Բաբալյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դեղորայքի շուկայում շատ են անորակ պրեպարատները, որոնք նախատեսված են օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար, երեքշաբթի լրագրողներին ասաց «Hoffmann-La Roche» դեղագործական ընկերության հայկական ներկայացուցչության տնօրեն Վարտա Բաբալյանը։

Ըստ նրա` անորակ պրեպարատների առաջացումը կապված է հանրապետության կառավարության կողմից դեղորայքների մասին որոշման փոփոխությունների հետ, որոնց համաձայն՝ ցանկացած ֆիզիկական անձ, ով մատակարարման իրավունք ունի, այդ կերպ իրավունք է ստանում դեղորայքային պրեպարատներ ներմուծել Հայաստան։

Նա նշեց, որ չնայած հանրապետությունում դեղորայքային պրեպարատների պահպանման և փոխադրման պայմանների վերաբերյալ խիստ պահաջների առկայությանը, նման փոփոխությունների ընդունումը խոչընդոտ դարձավ հանրապետություն ներմուծվող արտադրանքի անհրաժեշտ հսկողության իրականացման համար, միաժամանակ խթանելով հայկական շուկա անորակ և կասկածելի ծագում ունեցող դեղորայքային պրեպարատների ներհոսքը։

«Նման պրեպարատները ոչ միայն կարող են կորցնել իրենց արդյունավետությունը, այլև սպառնում են կյանքին»,– ասաց նա։

Այդ կապակցությամբ Բաբալյանը կոչ արեց հանրապետության բնակչությանն  առավել աչալուրջ լինել հակաուռուցքային միջոցներ գնելիս և էժան դեղորայք չգնել։

Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս ճանաչել էժան արտադրանքը, Բաբալյանը պատասխանեց, որ օրիգինալ արտադրանքի համեմատ այն կարող է ավելի էժան լինել մի քանի տասնյակ հազար դրամով` կախված ձեռք բերվող պրեպարատից։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանում օրիգինալ պրեպարատների ինքնարժեքը չի կարող էժան լինել, քանի որ օնկոլոգիական պրեպարատների գները բավականին բարձր են ողջ աշխարհում։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ հանրապետությունում այդ պրեպարատների գնագոյացման վրա մեծ ազդեցություն է ցուցաբերում նաև դեղորայքների համար նախատեսված լրացուցիչ արժեքի հարկը, որը կազմում է 20 տոկոս։

ՀՀ ազգային օնկոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանն իր հերթին տեղեկացրեց, որ իրենց կենտրոնում հաճախ են նման դեպքեր պատահում, երբ հիվանդներն իրենք են դեղորայք բերում, որոնք արտերկրից են ձեռք բերվել։

«Նման դեպքերում հիվանդների հետ պայմանագրեր ստորագրելիս կենտրոնը վերապահում է մտցնում, որ պրեպարատի արդյունավետության համար ոչ մի պատասխանատվություն չի կրում»,– նշեց նա։

«Hoffmann-La Roche» ընկերությունը  դեղագործության բնագավառում աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է և օնկոլոգիական հիվանդությունների բնագավառի առաջատարն է։ --0--