Հայաստանի և Իսրայելի կառավարությունները մշակույթի և սպորտի ոլորտում համագործակցության մասին պայմանագիր կստորագրեն
23.08.2012,
17:13
Հայաստանի և Իսրայելի կառավարությունների միջև 2012-2014 թթ. մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության մասին պայմանագիր կստորագրվի, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Իսրայելի կառավարությունների միջև 2012-2014 թթ. մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության մասին պայմանագիր կստորագրվի, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
Պայմանագիրը ստորագրելու համար օգոստոսի 23-26-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարար Իոել Էդելշտեյնի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում կստորագրվեն «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև 2012-2014 թթ. համար կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին» և ՀՀ մշակույթի նախարարության և Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարարությունների միջև 2013-2015 թթ. համագործակցության աշխատանքային ծրագրերը:
Պաշտոնական պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի և Հոլոքոստի հուշարձաններ՝ ծաղկեպսակ տեղադրելու և մատուցելու հիշատակի տուրք անմեղ զոհերին:
Այցի շրջանակներում օգոստոսի 24-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Հրեական համայնքը Հայաստանում» գրքի շնորհանդեսը և համերգ՝ նվիրված Հայաստանի հրեական համայնքի 20-ամյակին: -0-