Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը հինգ ընկերությունների պատվոգրերով է պարգևատրել արդյունավետ համագործակցության համար

24.01.2013, 18:32
Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը պատվոգրեր է շնորհել հանրապետության հինգ ֆինանսական ընկերությունների` 2012 թվականին արդյունավետ համագործակցության համար։
Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը հինգ ընկերությունների պատվոգրերով է պարգևատրել արդյունավետ համագործակցության համար
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը պատվոգրեր է շնորհել հանրապետության հինգ ֆինանսական ընկերությունների` 2012 թվականին արդյունավետ համագործակցության համար։

Դրանց թվում են երեք բանկեր` ՎՏԲ Հայաստան Բանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Արդշինինվեստբանկը, ինչպես նաև երկու ապահովագրական ընկերություններ` Ինգո–Արմենիան և Ռոսգոսստրախ–Արմենիան։

«Ֆինանսական կազմակերպությունների պարգևատրման համար հիմք են մի քանի ցուցանիշներ, դրանց թվում` համագործակցության աստիճանը պահանջների դիտարկման ընթացքում, որը սահմանվում է անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման օպերատիվությամբ, դրանց ամբողջականությամբ, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչների պատրաստակամությունը գործերի դիտարկմանն օժանդակելու և հաճախորդի վնասի փոխհատուցման հարցում բարի կամք դրսևորելու հարցում` դրա համար իրավաբանական հիմքերի բացակայության դեպքում»,– պարզաբանեց Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը` հինգշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում։

Ըստ նրա` ընդհանուր առմամբ, ֆինանսական կազմակերպությունները պատրաստ են համագործակցել ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ, կատարում են ցուցումները և անհրաժեշտության դեպքում համապատասխան լրացումներ են կատարում նորմատիվ ակտերում։

Հայաստանի ֆինհամակարգի հաշտարարի գրասենյակում 2012 թվականի ընթացքում ստացվել է մոտ 1311 բողոք, միաժամանակ, փոխհատուցումների ծավալը գերազանցել է 111 մլն դրամը։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ԱՊՀ երկրների շարքում առաջինը ստեղծվել է Հայաստանում և սկսել է գործել 2009 թվականի հունվարի 24–ից։

Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների արդյունավետ և անվճար դիտարկմանը և բնակչության վստահության բարձրացմանը հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ։ -0-