Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան կնշի իր 70-ամյա հոբելյանը

14.11.2012, 15:51
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նոյեմբերի 14-ի նախագահության նիստում որոշում ընդունվեց 2013թ. ՀՀ ԳԱԱ-ի 70-ամյակի տոնակատարության միջոցառումների մասին:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան կնշի իր 70-ամյա հոբելյանը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նոյեմբերի 14-ի նախագահության նիստում որոշում ընդունվեց 2013թ. ՀՀ ԳԱԱ-ի 70-ամյակի տոնակատարության միջոցառումների մասին:

Ինչպես նշված է ԳԱԱ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, տոնական միջոցառումների շարքում կլինեն ժողովածուների հրատարակումներ, հատուկ բուկլետների թողարկումներ եւ հոբելյանական ցուցահանդեսի անցկացում:

Հայաստանի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935 թ-ից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի հիման վրա: Ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկը և պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին: 1947-1993 թթ. ակադեմիան ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը:

1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտն էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: --0-