Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի կառավարությունն ընկերություններ է ընտրում կուտակային կենսաթոշակային հիմնադրամի ակտիվների կառավարման համար. ֆիննախ

29.11.2012, 17:12
Հայաստանի կառավարությունն ընտրում է ընկերություններ, որոնք կկառավարեն կուտակային կենսաթոշակային հիմնադրամի ակտիվները, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
Հայաստանի կառավարությունն ընկերություններ է ընտրում կուտակային կենսաթոշակային հիմնադրամի ակտիվների կառավարման համար. ֆիննախ
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունն ընտրում է ընկերություններ, որոնք կկառավարեն կուտակային կենսաթոշակային հիմնադրամի ակտիվները, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

«Մի քանի ընկերություններ արդեն ցանկություն են հայտնել դառնալ ակտիվների կառավարողներ: Այս պահին կամավոր կուտակային համակարգի ակտիվների կառավարմանը հավակնում են Capital Asset Management-ը, իսկ պարտադիր համակարգինը՝ Global Asset Management-ը»,- նշեց նա:

Արամյանը միաժամանակ հայտնեց, որ կուտակային կենսաթոշակային հիմնադրամի պարտադիր համակարգը ենթադրում է մեծ պարտավորությունների և երաշխիքների առկայություն ընկերությունների կողմից կամավորի համեմատ, և քանի որ Capital Asset Management-ն առայժմ այդ հնարավորությունները չունի, այն կարող է միայն հավակնել կամավոր համակարգի ակտիվների կառավարչի տեղին:

Միաժամանակ, փոխնախարարի խոսքով, Global Asset Management-ը մի քանի երկրներում արդեն 400 մլրդ դոլարի ակտիվների պորտֆելի կառավարիչ է և արդեն իրեն դրսևորել է որպես մի ընկերություն, որը հասել է միջազգային ճանաչման և դրանով իսկ պարտադիր համակարգի ակտիվների կառավարիչ դառնալու մեծ հնարավորություններ ունի:

«Կուտակային համակարգի համար մեզ անհրաժեշտ են միջազգային ճանաչում վայելող հեղինակավոր ընկերություններ, ակտիվների կառավարիչներ: Քանի որ գումարները հավաքվելու են պարտադիր կարգով, ապա մենք պետք է հնարավորինս նվազեցնենք ռիսկերը: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են ակտիվների հուսալի կառավարիչներ, որը կարող է դառնալ Global Asset Management-ը»,- ասաց նա:

Ընդհանուր առմամբ, Արամյանի խոսքով, հանրապետության կառավարությունն այսօր դիտարկում է 5-6 խոշոր կազմակերպությունների թեկնածություններ, որոնք ցանկություն են հայտնել դառնալ կուտակային կենսաթոշակային հիմնադրամի ակտիվների կառավարիչներ:

«Կարծում եմ, որ այդ ընկերությունների հետ մեր երկխոսությունը կարելի է դրական համարել և հույս ունեմ, որ 2013 թվականին մեզ կհաջողվի կողմնորոշվել այն հարցում, թե դրանցից որոնք կկառավարեն մեր միջոցները»,- ասաց նա:

2011 թվականի հունվարի մեկից Հայաստանում ներդրվել է կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգ, իսկ 2014 թվականի հունվարի մեկից այն պարտադիր կդառնա 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնվածների համար։ Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագա կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը։ ($1 – 405,71 դրամ է)։ -0-