Հայաստանի փաստաբանների պալատի ղեկավարի պաշտոնի թեկնածուն առաջարկում է դյուրացնել փաստաբանական ոլորտի հարկումը
27.08.2013,
13:14
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի թեկնածու, իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Զոհրաբյանն իր նախընտրական ծրագրում առաջարկում է դյուրացնել փաստաբանական ոլորտի հարկումը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի թեկնածու, իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Զոհրաբյանն իր նախընտրական ծրագրում առաջարկում է դյուրացնել փաստաբանական ոլորտի հարկումը։
Ըստ նրա, ներկայում այդ գործընթացը նույնացվում է առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հարկմանը, և հնարավորություն է տալիս հարկային մարմիններին, անհրաժեշտության դեպքում, ճնշում գործադրել փաստաբանների վրա։
Նա նաև առաջարկում է զարգացնել հասարակական պաշտպանության ինստիտուտը, ուժեղացնել փաստաբանների կարգապահական պատասխանատվությունը, փաստաբաններին օն–լայն ռեժիմով Պալատի Խորհրդի (որի անդամներին ընտրում են փաստաբանները) նիստերին հետևելու հնարավորություն ընձեռել, ստեղծել ընթերավկաների տվյալների բազա, և Պալատի գործունեության մի շարք այլ փոփոխություններ։
Ընդհանուր առմամբ, Զոհրաբյանը մյուս թեկնածուներին առաջարկում է նախընտրական պայքարի շեշտը դնել ոլորտի խնդիրների վրա և չանձնավորել։
«Փաստաբանների պալատը դժվար ուղի է անցել և ունի լուրջ ձեռքբերումներ, և ընտրությունների արդյունքում փաստաբանությունը պետք է մեկ քայլ առաջ գնա, ոչ թե հետ»,– երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Զոհրաբյանը։
Պալատի ձեռքբերումների թվում նա նշեց 2005 թվականին հայ փաստաբանների միավորումը միասնական կառույցում, որի արդյունքում Պալատը կարողացավ լոբբինգի ենթարկել փաստաբանների պաշտպանության ուժեղացման օրենսդրական փոփոխությունները, թափանցիկ դարձնելու փաստաբանների դպրոցի ընդունելությունն ու քննությունները, Փաստաբանների պալատին առընթեր գիտահետազոտական կենտրոնի ստեղծումը։
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 14–ին։ Այս պահին այդ պաշտոնի համար չորս թեկնածու է գրանցվել։ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում ձայնի իրավունք ունեն կառույցում գրանցված ավելի քան 1300 գործող փաստաբաններ։ -0-