Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսման վարձը տարեսկզբից կավելանա

07.08.2013, 16:27
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսման վարձը 2013-2014 ուսումնական տարում բուհ ընդունված դիմորդների համար տարեսկզբից կավելանա, չորեքշաբթի կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը։
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսման վարձը տարեսկզբից կավելանա
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսման վարձը 2013-2014 ուսումնական տարում բուհ ընդունված դիմորդների համար տարեսկզբից կավելանա, չորեքշաբթի կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը։
Ըստ նրա, ուսումը` կախված մասնագիտությունից, թանկացել է 26–ից 72 հազար դրամով։

Այսօրվա դրությամբ ՀՊՃՀ–ում ուսման նվազագույն վարձը տարեկան կազմում է 100 հազար դրամ, առավելագույնը` 204 հազար դրամ։

«Այն պատճառով, որ երկար ժամանակ ՀՊՃՀ–ում ուսման վարձը չէր թանկանում, բուհի բյուջեն թույլ չէր տալիս նորմալ աշխատավարձեր վճարել պրոֆեսորադասախոսական կազմին, ինչպես նաև վերազինել լաբորատորիաները»,– ասաց ՀՊՃՀ ռեկտորը։

Ավետիսյանն ընդգծեց, որ տվյալ գործոններն ազդել են ուսման որակի վրա, քանի որ տեխնիկական մասնագիտությունների մասնագետների պատրաստման ժամանակ բուհը ստիպված էր օգտագործել հնացած տեխնիկա, ինչը թույլ չէր տալիս երաշխավորել ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական մակարդակ։

«Ուսման վարձի թանկացումը չափազանց արդարացված է։ Փողերը կուղղվեն ենթակառուցվածքի ներդրումներին, լաբորատորիաների վերազինմանը և, ի վերջո, ուսման որակի բարձրացմանը»,– ասաց նա` ավելացնելով, որ հոկտեմբերին համալսարանի հիմքի վրա կբացվեն ժամանակակից տեխնիկայով հագեցած չորս լաբորատորիա։

1933 թվականին Շինարարական և Քիմիատեխնոլոգիական համալսարանների միաձուլման բազայի վրա ստեղծվել էր նոր ինստիտուտ, որը նույն տարվա մարտի 1–ից վերանվանվեց Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի (ԵրՊԻ)։ Ինստիտուտում գործում էր երկու ֆակուլտետ, որտեղ սովորում էր 107 ուսանող։

1991 թվականի նոյեմբերի 29–ին ԵրՊԻ–ն վերակառուցվեց և վերանվանվեց ՀՊՃՀ։ 80–ամյա գործունեության ընթացքում բուհը թողարկել է ավելի քան 115 հազար մասնագետների, ովքեր զգալի ավանդ են ունեցել Հայաստանի արդյունաբերության ստեղծման ու զարգացման մեջ, ինչպես նաև ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման մեջ։

Այսօր ՀՊՃՀ–ն, որտեղ ավելի քան 10 հազար ուսանող է սովորում, մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ Բուհը պատրաստում է 31 մասնագիտության ճարտարագետ–բակալավրերի և 29 մասնագիտությունների ճարտարագետ–մագիստրոսների ու 17 մասնագիտությունների ճարտարագետ–հետազոտողների։ ($1 –ը` 410,61 դրամ) -0-