Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սիբիրյան խոցի կասկածանքով միս չի հայտանաբերել վաճառքում
08.11.2012,
14:16
Հայաստանի առևտրային կետերում սիբիրյան խոցի կասկածանքով միս կամ մսամթերք չկա, վստահեցրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային կետերում սիբիրյան խոցի կասկածանքով միս կամ մսամթերք չկա, վստահեցրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում սիբիրյան խոցի տարածման դեպքեր էին գրանցվել: Հոկտեմբերի 15-ից Ծովակ գյուղում և հարակից գյուղերում խոշոր եղջերավոր անասունների պատվաստում է անցկացվել, ոչնչացվել է գյուղացիների սառնարաններում պահպանվող ամբողջ միսն ու մսամթերքը, ինչպես նաև այդ տարածքում միջոցներ են ձեռնարկվել անասունների շարժն ու միսը հանրապետության մյուս մարզեր ուղարկելու հնարավորությունը բացառելու համար: Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում սիբիրյան խոցի կասկածանքով 21 մարդ էր հոսպիտալացվել։ Հետազոտությունները հաստատել էին սիբիրյան խոցի առկայությունը մեկ մարդու մոտ։
Ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների, հոկտեմբերի վերջին անցկացված պատվաստումից հետո կենդանիների սատկելու հինգ դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզում, ևս մեկ դեպք՝ Տավուշի մարզում:
«Վարակի օջախը տեղայնացված է: Մենք հետևում ենք, որ Վարդենիսի շրջանից հիվանդությունը չտարածվի այլ մարզեր»,- ասաց նա:
Բախչագուլյանը տեղեկացրեց, որ պատվաստումը շարունակվում է և ավելացրեց, որ Անասնաբուժական տեսչությանը հաջողվել է բուժել յոթ կենդանու:
Գերատեսչության ղեկավարը կոչ արեց քաղաքացիներին որևէ կասկածի դեպքում զանգահարել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
Սիբիրյան խոցը սուր վարակիչ հիվանդություն է, ընթանում է մաշկային, հազվադեպ` աղիքային, թոքային և սեպտիկ ձևով։ Վարակի աղբյուրն ընտանի կենդանիներն են` խոշոր եղջերավոր անասուններ, գառներ, այծեր, խոզեր։ Վարակումը հաճախ շփման հետևանք է (կենդանիների մսի, կաշվի մշակման ժամանակ) և սպորներով աղտոտված սննդամթերքի օգտագործման, ինչպես նաև վարակված ջրի, հողի, մորթու և այլ նյութերի միջոցով։ Մարդուց մարդու վարակում չի գրանցվել։ Հողում գտնվող վարակի սպորները կարող են պահպանվել մինչև 100 տարի։ -0