Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը դեմ է տաքսիների դեղին համարանիշների վերացմանը

15.03.2013, 16:07
Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը դեմ է Ճանապարհային ոստիկանության` տաքսիների դեղին համարանիշները վերացնելու մասին առաջարկին։

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը դեմ է տաքսիների դեղին համարանիշների վերացմանը
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը դեմ է Ճանապարհային ոստիկանության` տաքսիների դեղին համարանիշները վերացնելու մասին առաջարկին։
 
«Կառավարությանն առընթեր ստեղծված կառույցը, որը պետք է զբաղվի տրանսպորտային ոլորտում օրենսդրական ակտերի կրճատմամբ և հարմարեցմամբ, տաքսիների դեղին համարանիշները վերացնելու, մեքենայի  պարտադիր ամենօրյա տեխզննումը և վարորդի բուժզննումը հանելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Այդ բոլոր առաջարկներն անտրամաբանական և անընդունելի են»,– ուրբաթ լրագրողներին ասաց Պողոսյանը։

Նա իր դիրքորոշումը բացատրեց նրանով, որ տաքսիների դեղին համարանիշները տվյալ տաքսի ծառայության օրինականության տարբերակող նշան են։

«Ենթադրելի անդորրագիրը, որն առաջարկում են ամրացնել ավտոմեքենայի հետևի ապակու վրա, դժվար տեսանելի կլինի»,– ասաց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է տեխզննմանը և բուժզննմանը, նա պարտադիր է համարում դրանց պարբերական անցկացումը, գոնե ամիսը երկու անգամ, քանի որ  ամենօրյա զննումը, ըստ Պողոսյանի` անիրատեսական է։


Բացի դեղին համարների վերացումից, օրինագիծը նախատեսում է ամենօրյա բուժզննության ձևական պահանջների վերացում, ինչպես նաև տուգանքների խստացում առանց լիցենզիայի մասնավոր սպասարկման համար 20 հազար դրամից մինչև 50 հազար դրամ։

«Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Դոստուրյանն  իր հերթին կարծում է, որ դեղին համարանիշներն անդորրագրերով փոխարինումը թույլ կտա հեշտությամբ կեղծել դրանք։

«Ճանապարհային ոստիկանությունը դեռ չի լուծել տաքսու անօրինական գործունեության խնդիրը, և արդեն նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս, որը միայն կընդլայնի գործունեության անօրինական դաշտը»,– ասաց նա։

Ըստ Հայաստանի սպառողների ասոցիացիայի տվյալների` Հայաստանում գործում է 15 000 տաքսի, որոնց մեծ մասն աշխատում է Երևանում, դրանց 30 տոկոսն անօրինական են։ Ըստ պաշտոնական տվյալների` այսօր Հայաստանում օրինական գոյություն ունի մոտ 9 հազար տաքսի, որոնցից ավելի քան 7 հազարը պատկանում է 500 գործող տաքսի ծառայությունների։

Ճանապարհային ոստիկանության նախաձեռնությունն ընդգրկվել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից մշակած տաքսու և հանրային տրանսպորտի լիցենզավորման ընթացակարգի պարզեցման օրենսդրական փաթեթում։

Դեղին համարների և հաշվառման անդորրագրերի տրամադրման փոխարեն ճանապարհային ոստիկանությունն առաջարկում է խստացնել վերահսկողությունը հատուկ պաշտպանությամբ անդորրագրերի (նման են տեխզննման և ԱՊՊԱ անդորրագրերին) միջոցով, որոնք տրամադրվելու են լիցենզիայի և ներդիրի հետ միասին և փակցվելու են տաքսի ավտոմեքենայի ետևի ապակուն։ -0-