Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի վարչապետ. Երևանում բողոքի ակցիաների մասնակիցները ձգտում են սոցիալական համերաշխության և արդարության

25.07.2013, 13:34
Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների մասնակիցները ձգտում են սոցիալական համերաշխության և արդարության։
Հայաստանի վարչապետ. Երևանում բողոքի ակցիաների մասնակիցները ձգտում են սոցիալական համերաշխության և արդարության
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների մասնակիցները ձգտում են սոցիալական համերաշխության և արդարության։

«Շարժումը, որի վկան դարձավ Երևանը վերջին մի քանի օրերին, ինքնաբուխ է, և քաղաքական բնույթ չի կրում։ Իհարկե, որոշ կուսակցություններ արդեն փորձում են օգտվել առիթից, սակայն այդ շարժման իրական պատճառները սոցիալական համերաշխության և արդարության ձգտումն է, և դա հասկանալի է։ Հայաստանում ձևավորվում է հզոր քաղաքացիական հասարակություն, և մենք պետք է հաշվի նստենք նրա հետ որևէ որոշում կայացնելիս»,– ասաց վարչապետը հինգշաբթի կառավարության նիստում, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։

Նա միաժամանակ նշեց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմինների անկախությանը, ինչը ժողովրդավարության անկյունաքարերից է։

«Իհարկե, (գների բարձրացման) հարցը քաղաքապետարանի իրավասության շրջանակներում է, սակայն կառավարությունը պարտավոր է խնդիրն ուշադրության կենտրոնում պահել»,– ասաց Սարգսյանը` պահանջելով, որ այսուհետ հասարակական հետաքրքրություն ներկայացնող ցանկացած որոշում ընդունելուց առաջ քննարկումներ անցկացվեն հասարակական կառույցների հետ։

«Անշուշտ, այդ պրակտիկան դեռ բավարար չէ, քանի որ մենք հիմնականում քննարկումներ ենք անցկացնում մի քանի մարդկանց դիրքորոշումներ ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ։ Մենք պարտավոր ենք ավելի լայն հանրային լսումներ և քննարկումներ անցկացնել։ Գոյություն ունի այդ բացն օրենսդրորեն լրացնելու անհրաժեշտություն»,– ասաց կառավարության ղեկավարը։

Սարգսյանն ընդգծեց, որ կառավարության անդամները և անձամբ ինքն այս օրերին ուշադիր հետևում է քաղաքապետարանի գործողություններին։

Ներկայում կառավարության շենքի առջև անցկացվում է բողոքի ակցիա հուլիսի 20–ից հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ` 100 դրամից մինչև 150 դրամ։ Քաղաքապետարանի որոշումը սակագների բարձրացման վերաբերյալ Երևանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։

Մայրաքաղաքում բազմաթիվ ակցիաներ են անցկացվում, որոնց մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին չվճարել 150 դրամ։ Զուգահեռ Free car ակցիային մասնակցում են շոու բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Free car–ի մասնակիցները երևանցիներին սեփական ավտոմեքենաներով անվճար տեղափոխում են քաղաքի տարբեր հատվածներ։

Նախօրեին Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կոչ է արել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին լուծել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման օրինականության հարցը։

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրել է պատասխանել, արդյո՞ք, իրականում այդ որոշումը քաղաքապետն է ստորագրել, և արդյո՞ք, այն հրապարակվել է։ Հակառակ դեպքում, այն իրավական ուժ չունի։ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ սակագների բարձրացման մասին որոշումը քաղաքապետարանի կայքում տեղադրվել է օբմուդսմենի հարցադիմումից մի քանի ժամ անց։ -0-