Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի էներգետիկայի նախարարությունը ներկայացրել է բնակչության հետ հետադարձ կապի համակարգի առաջին արդյունքները

28.12.2016, 12:10
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ներկայացրել է բնակչության հետ հետադարձ կապի համակարգի առաջին արդյունքները։
Հայաստանի էներգետիկայի նախարարությունը ներկայացրել է բնակչության հետ հետադարձ կապի համակարգի առաջին արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ներկայացրել է բնակչության հետ հետադարձ կապի համակարգի առաջին արդյունքները։

Ինչպես նշում է գերատեսչության մամուլի նախարարությունը, նոյեմբերի 1–ից դեկտեմբերի 23–ը քաղաքացիներից յոթ դիմում է ստացվել։ «Գրանցվել են ավտոնոմ արևային կայանների կառուցման կարգին, ցանցին դրանց միացման, արտոնագրի տրամադրման, արևային էներգիայի կենտրոնացված օգտագործման և էներգիայի կոիտակման հեռանկարային տեխնոլոհիաների հնարավորություններին, գազա– և էլեկտրամատակարարմանը, ընդերքի օգտագործմանը վերաբերող հարցեր և առաջարկություններ»,– ասվում է հաղորդման մեջ։ Առաջարկություններին և հարցերին ընթացք է տրվել։

Բացի այդ, նշված ժամանակահատվածում «թեժ գծով» մոտ երեք տասնյակ զանգ է ստացվել։ Բարձրացված խնդիրները հիմնականում լուծվել են։ Նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցերը վերահասցեավորվել են համապատասխան ձեռնահաս մարմիններին։

«Թեժ գծով» զանգերը վերաբերել են ամենատարբեր խնդիրների, մասնավորապես, էլեկտրա– և գազահաշվիչների տեղադրմանը, փողոցների լուսավորմանը, գազիֆիկացմանը, էլեկտրաէներգիայի անջատմանը, ջրամատակարարմանը։ -0-