Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

13.12.2017, 21:04
Չորեքշաբթի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Հայաստանի որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Ինչպես հայտնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, մերկասառույց է մասնավորապես Արթիկի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին։

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

«Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով»,– ասվում է հաղորդման մեջ։

Միաժամանակ, ինչպես նշվում է հաղորդագրությունում, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: -0-