Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ծրագրի շրջանակում Հայաստանին 7,9 մլն դոլար կտրամադրվի

21.08.2014, 14:09
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ծրագրի շրջանակում Հայաստանին 7,9 մլն դոլար կտրամադրվի, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ծրագրի շրջանակում Հայաստանին 7,9 մլն դոլար կտրամադրվի
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ծրագրի շրջանակում Հայաստանին 7,9 մլն դոլար կտրամադրվի, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ԳԷՀ-ի ծրագիրն իրականացվում է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և հողերի պահպանության ոլորտներում 2014-2018թթ ԳԷՀ-ի կիզակետային ծրագրերի իրականացման նպատակով», - նշվում է հաղորդագրության մեջ:

ԳԷՀ-ի ծրագրին մասնակցելու համար Հայաստանը պետք է մինչև սեպտեմբերի վերջը ներկայացնի իր ծրագրային առաջարկների ցանկը: Այս պահին ներկայացվել է 18 ծրագրային հայտ, ինչպես նաև հողերի ոլորտի ծրագրային նախագիծը:

ՀՀ բնապահպանության նախարարության և ԳԷՀ-ի համագործակցությանը նվիրված հատուկ նիստի ժամանակ նախարար Արամայիս Գրիգորյանը առաջարկել է մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գիտականորեն հիմնավորված և առաջնային ծրագրային առաջարկները: Ներկայացվող առաջարկները պետք է բացառեն կրկնությունները և չսահմանափակվեն միայն միջազգային փորձի տեղայնացումով, այլ ունենան արդյունավետ շարունակականություն ապահովող հիմքեր:

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը դրամաշնորհների և արտոնյալ վարկերի տրամադրման ֆինանսական մեխանիզմ է՝ գլոբալ բնապահպանական խնդիրների լումանն ուղղված նախագծերի իրականացման համար: ԳԷՀ-ը հիմնադրվել է 1991թ.-ին՝ որպես ՀԲ-ի փորձնական ծրագիր:-0-