Հայաստանն աշխարհի համար մեկ շախմատային տերությունն է. Կասպարով
01.10.2012,
14:55
Հայաստանն այսօրվա դրությամբ աշխարհի ուժեղագույն շախամատային տերությունն է, կարծում է շախմատի աշխարհի 13–րդ չեմպիոն Գարի Կասպարովը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ//. Հայաստանն այսօրվա դրությամբ աշխարհի ուժեղագույն շախամատային տերությունն է, կարծում է շախմատի աշխարհի 13–րդ չեմպիոն Գարի Կասպարովը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Եթե դատենք ըստ վերջին շախմատային օլիմպիադաների արդյունքների՝ ապա Հայաստանը համար մեկ շախմատային տերությունն է։ Այնտեղ շախմատը նույնիսկ ներառված է պարտադիր դպրոցական ծրագրում, ինչպես Լատինական Ամերիկայում՝ ֆուտբոլը: Ւ դեպ, Ռուսաստանը 2012թ.–ից հետո չի կարողացել որևէ շախմատային օլիմպիադա հաղթել` այդ մրցությունը երեք անգամ հայ շախմատիստներն են շահել և երկու անգամ` Ուկրաինայի հավաքականը»,– «Սոբեսեդնիկ» պարբերականին տված հարցազրույցում ասել է հռչակավոր շախմատիստը։
Նա նշել է նաև, որ աշխարհի ամենահեռանկարային շախմատիստ նորվեգացի Մագնուս Կառլսենին է համարում, ով գլխավորում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշը (FIDE)։
«Հնարավոր է՝ ես կկարողանայի մրցել նրա հետ բլիցով, բայց լուրջ մրցախաղում` դժվար թե»,– ասել է Կասպարովը։ --0--