Рейтинг@Mail.ru
USD
377.04
EUR
444.91
RUB
4.9004
GEL
141
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Երևանն ու Մինսկը բժշկության ոլորտում համագործակցության զարգացման համար աշխատանքային խմբեր կստեղծեն

03.02.2015, 12:04
Հայաստանն ու Բելառուսը  բժշկության ոլորտում համագործակցության զարգացման համար աշխատանքային խմբեր կստեղծեն, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի Մինսկում կայացած հանդիպման արդյունքներով։
Երևանն ու Մինսկը բժշկության ոլորտում համագործակցության զարգացման համար աշխատանքային խմբեր կստեղծեն
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանն ու Բելառուսը  բժշկության ոլորտում համագործակցության զարգացման համար աշխատանքային խմբեր կստեղծեն, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի Մինսկում կայացած հանդիպման արդյունքներով։

Պայմանավորվածության համաձայն` աշխատանքային խմբերը կգլխավորեն երկու երկրների առողջապահության նախարարների տեղակալները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դեղերի քաղաքականությանը և շրջանառությանը: Նշվեց, որ Բելառուսում լուրջ հաջողություններ են արձանագրվել փոխպատվաստման ոլորտում:

Զրուցակիցները քննարկեցին հետագայում հայ-բելառուսական առողջապահական ֆորում կազմակերպելու հարցը։ Արմեն Մուրադյանը հրավիրեց Վասիլի Ժարկոյին այցելել Երևան` ծանոթանալու մեր երկրի առողջապահական համակարգին:

ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց փոխպատվաստման կենտրոն, շրջեց բոլոր բաժանմունքներով, ծանոթացավ վիրասրահների պայմաններին: «Քննարկվեցին օրգանների փոխպատվաստման Բելառուսի ձեռք բերած հաջողությունները, կարևորագույն այս ոլորտի զարգացմանն ուղղված պետության կողմից իրականացվող մեծածավալ ծրագրերը»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-