Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում 65+ տարիքի թոշակառուները բժշկական ապահովագրության համակարգով օգտվել են 4,92 մլրդ դրամի բժշկական ծառայություններից․ Փաշինյան

Այսօր, 12:20
Փաշինյանը մանրամասն տվյալներ է ներկայացրել այն մասին, թե 65+ տարիքի քանի թոշակառու է անվճար օգտվել բժշկական ծառայություններից բժշկական ապահովագրության համակարգի միջոցով
Հայաստանում 65+ տարիքի թոշակառուները բժշկական ապահովագրության համակարգով օգտվել են 4,92 մլրդ դրամի բժշկական ծառայություններից․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2026թ․–ի հունվարի 29–ի երեկոյի դրությամբ առկա տվյալներով՝ Հայաստանում բժշկական ապահովագրության համակարգից օգտվել է 65+ տարիքի 50 073 թոշակառու, որոնք ստացել են 4,92 միլիարդ դրամի բժշկական ծառայություններ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև մանրամասն տվյալներ է ներկայացրել այն մասին, թե 65+ տարիքի քանի թոշակառու է անվճար (պետբյուջեի միջոցների հաշվին) օգտվել բժշկական ծառայություններից բժշկական ապահովագրության համակարգի միջոցով:

·       57 թոշակառու ստացել է 4 միլիոն դրամ և ավելի բժշկական ծառայություններ:

·       158 թոշակառու օգտվել է 2–4 միլիոն դրամի առողջապահական ծառայություններից

·       802 թոշակառու օգտվել է 1–2 միլիոն դրամ արժեցող առողջապահական ծառայությունից

·       500 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ առողջապահական ծառայություններ է ստացել 1208 թոշակառու

·       6558 թոշակառու ստացել է 100–500 հազար դրամ արժեցող առողջապահական ծառայություն

·       2481 թոշակառու ստացել 50–100 հազար դրամ արժեցող առողջապահական ծառայություն

·       38 809 թոշակառու ստացել է մինչև 50000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն

Փաշինյանը նաև պարզաբանել է, որ մինչև 50 հազար դրամի ծառայություն ստացած շահառուները հիմնականում ձեռք են բերել դեղորայք։

«Նախկինում մենք էլի պետական բյուջեի միջոցներով դեղեր էինք ձեռք բերում և սոցիալական որոշակի խմբերի հատկացնում էինք, իսկ բազմաթիվ թոշակառուներ իրենց միջոցներից ձեռք էին բերում տարբեր ցուցված և նշանակված դեղամիջոցներ։ Հիմա այս ծրագրի շրջանակում մենք որոշակի փոխհատուցում ենք հատկացնում, ոչ թե դեղ ենք տալիս, այլ փող ենք տալիս մարդկանց դեղ ձեռք բերելու համար», – ասել է Փաշինյանը։