Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում անօրինական անտառահատման կրճատման միտում կա

23.09.2013, 19:36
Հայաստանում անօրինական անտառահատման կրճատման միտումը վերջին տարիներին ավելի ակնհայտ է դառնում, կարծում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մարտուն Մաթևոսյանը։
Հայաստանում անօրինական անտառահատման կրճատման միտում կա
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անօրինական անտառահատման կրճատման միտումը վերջին տարիներին ավելի ակնհայտ է դառնում, կարծում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մարտուն Մաթևոսյանը։

«Մեր կողմից կիրառվող միջոցառումների շնորհիվ վերջին տարիներին անօրինական անտառահատման քանակը զգալիորեն կրճատվել է։ 1994–2004թթ.–ը այդ ցուցանիշը կրճատվել է` 454 233–ից հասնելով 32 հազար 766 ծառի։ Միաժամանակ արդեն 2012թ.–ին անօրինական անտառահատման ծավալը կրճատվել է մինչև 1320 ծառ»,– երկուշաբթի հայտնեց Մաթևոսյանը։

Ըստ նրա, անկման միտումը մասնավորապես կապված է Հայաստանի մարզերի գազիֆիկացման արագ տեմպերի հետ, ինչը պակասեցրեց ծառը որպես վառելանյութ օգտագործելու փաստը։

Մաթևոսյանը նաև տեղեկացրեց, որ 2004–2012թթ.–ին վերականգնողական աշխատանքներ իրականացվեցին 31 հազար հա անտառային տարածքներում, որից 3 հազար 337 հա տարածքում նոր անտառներ տնկվեցին։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանում շատ սուր է դրված անտառային տնտեսության ճանապարհների կառուցման խնդիրը։ «Այսօր մենք արդեն փորձում ենք որոշակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,– հայտնեց «Հայանտառի» ղեկավարը։

Այս համատեքստում նա ընդգծեց անտառի հարակից համայնքներում փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչը դրական կանդրադառնա տեղի բնակիչների սոցիալական դրության վրա։

«Այսօր շատ օգտակար անտառային ռեսուրսներ` դեղաբույսեր, հատապտուղներ, սնկեր, պատշաճ կերպով չեն օգտագործվում։ Եթե հարակից համայնքներում զարգանան ՓՄՁ–ները, ապա այդ ամբողջ արտադրանքը կիրացվի և տեղի բնակիչների սոցիալական վիճակը զգալիորեն կբարելավվի»,– պարզաբանեց Մաթևոսյանը։

«Հայանտառի» տնօրենը տեղեկացրեց նաև, որ վերջին տարիներին իրականացվող քաղաքականության շնորհիվ նվազել է անտառային հրդեհների քանակը, ինչպես նաև առավել արդյունավետ է սկսել իրականանալ անտառները վնասողների դեմ պայքարը։

Միջազգային համագործակցության գերմանական կազմակերպության (GIZ)  կողմից 2011թ.–ին անցկացրած հետազոտության վերջին տվյալների համաձայն` Հայաստանի անտառային զանգվածների ընդհանուր տարածքը զբաղեցնում է 332 հազար 333 հա կամ հանրապետության ընդհանուր տարածքի 11,2 տոկոսը։ –0–