Հայաստանում Արդարադատության ակադեմիա է ստեղծվել
13.09.2013,
15:33
ՀՀ կառավարությունն ուրբաթ նիստի ժամանակ հավանության է արժանացրել «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ–ի ստեղծումը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն ուրբաթ նիստի ժամանակ հավանության է արժանացրել «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ–ի ստեղծումը։
2013 թ.–ի մայիսին հանրապետությունում Արդարադատության ակադեմիայի ստեղծումը նախատեսող օրինագիծը հավանության էր արժանացել խորհրդարանի կողմից։
Արդարադատության ակադեմիայի ստեղծումը նախատեսված է Հայաստանի` 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում։
Ինչես ավելի վաղ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, միջազգային փորձը վկայում է, որ դատախազության մարմինների, դատական մարմինների կադրերի ընտրության և պատրաստման մեխանիզմները մի փոքր տարբերվում են մնացած պետծառայողների պատրաստման մեխանիզմներից` տվյալ անձանց կողմից իրականացվող գործառույթների առանձնահատկությունից ելնելով, և այս կառույցներում աշխատելու համար միայն բարձրագույն կրթությունը բավարար չէ։
Նախարարի խոսքերով` 2007 թվականին ընդունվել էր նոր Դատական օրենսգիրք, որում նախատեսված էր Դատական և Դատախազական դպրոցների ձևավորում։ Սակայն այդ երկու հաստատություններն աշխատում էին միմյանցից անկախ, ինչը մի շարք խնդիրներ էր առաջացնում
Թովմասյանն ընդգծել է, որ երկու դպրոցների միավորումն Արդարադատության ակադեմիայում թույլ կտա կազմակերպել ռեսուրսների օպտիմալ կառավարում, կատարելագործել կրթական մեթոդաբանությունը, անցկացնել ուսուցում միասնական ծրագրով, ինչը թույլ կտա բացառել իրավական նորմերի տարբեր մեկնաբանում դատախազության և դատական մարմինների ապագա աշխատակիցների միջև։ –0-