Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանում արտադրված ծխախոտային արտադրանքի ծավալը 2013թ.–ի հունվար–հունիս ամիսների ընթացքում կազմել է 16,7 մլրդ դրամ` ավելանալով 74,3%–ով

02.08.2013, 16:09
Հայաստանում 2013 թվականի հունվար– հունիս ամիսներին արտադրված ծխախոտային արտադրանքի ծավալը կազմել է 16,7 մլրդ դրամ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 74,3 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանում արտադրված ծխախոտային արտադրանքի ծավալը 2013թ.–ի հունվար–հունիս ամիսների ընթացքում կազմել է 16,7 մլրդ դրամ` ավելանալով  74,3%–ով
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013 թվականի հունվար– հունիս ամիսներին արտադրված ծխախոտային արտադրանքի ծավալը կազմել է 16,7 մլրդ դրամ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 74,3 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։

Վիճակագրության տվյալների համաձայն` 2013թ.–ի հունվար–հունիս ամիսներին բնեղեն արտահայտմամբ Հայաստանում արտադրվել է 3 546,8 մլն հատ սիգարետ, ինչը 87,8 տոկոսով շատ է 2012թ.–ի հունվար–հունիսի ցուցանիշից։

Հանրապետության Մաքսային ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտահանվել է 32,8 մլն դոլարի չափով սիգարետ, սիգար և սիգարելլա, ինչը 2,6 անգամ շատ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ ($1 – 409,62 դրամ է) –0–