Հայաստանում երիտասարդ գիտնականների արտահոսք չկա. Գիտության պետական կոմիտե
29.07.2013,
16:53
Հայաստանում երիտասարդ գիտնականների արտահոսք այսօր չկա, երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Գիտության պետական կոմիտեի գիտական գործունեության վարչության պետ Լևոն Մարդոյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում երիտասարդ գիտնականների արտահոսք այսօր չկա, երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Գիտության պետական կոմիտեի գիտական գործունեության վարչության պետ Լևոն Մարդոյանը։
«Չեմ կարծում, թե այսօր Հայաստանում գոյություն ունի երիտասարդ գիտնականների արտահոսքի միտում։ Կարող եմ նույնիսկ օրինակ բերել, որ Հայաստան էր ժամանել օտարերկրացի գիտնական, ում կինը հայուհի է, և մնացել էր այստեղ աշխատելու»,– ասաց Մարդոյանը։
Ըստ նրա, Հայաստանում երիտասարդ գիտնականների արդյունավետ գործունեության համար ստեղծված են բոլոր պայմանները, իսկ այդ պայմանները ստանալու, մասնավորապես, ֆինանսական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է լավ աշխատել։
«Մենք մրցույթներ ենք անցկացնում երիտասարդ մասնագետների համար, որոնց արդյունքներով նրանց ստանում են դրամաշնորհներ, հավելավճարներ։ Գլխավորը, որ նրանք աշխատեն»,– ասաց Մարդոյանը։ -0-