Հայաստանում գործատուները կպահպանեն այն աշխատակիցների աշխատատեղերը, ովքեր նպատակային արձակուրդ են վերցրել
02.05.2013,
14:55
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ լրացումներ կատարեց Աշխատանքային օրենսգրքում։ Լրացումները նախատեսում են գործատուների նկատմամբ պարտադիր պահանջ այն աշխատողների աշխատատեղերը պահպանելու վերաբերյալ, ովքեր նպատակային արձակուրդում են գտնվում։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ լրացումներ կատարեց Աշխատանքային օրենսգրքում։ Լրացումները նախատեսում են գործատուների նկատմամբ պարտադիր պահանջ այն աշխատողների աշխատատեղերը պահպանելու վերաբերյալ, ովքեր նպատակային արձակուրդում են գտնվում։
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքով` լրացումների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի ունեցած միջազգային պարտավորություններով, ինչպես նաև բազմաթիվ բողոքներով, հիմնականում` կանանցից, ովքեր աշխատանքից ազատվել են դեկրետային արձակուրդի ընթացքում։
«Լրացումները նախատեսում են, որ աշխատակիցը նպատակային արձակուրդի ժամանակ կարող է ազատվել միայն կազմակերպության լուծարման դեպքում»,– ասաց նա` ներկայացնելով օրինագիծը։
Աշխատանքային օրենսգրքի համաձայն, նպատակային են համարվում հղիության և ծննդաբերության արձակուրդը, որը տրվում է երեխային մինչև երեք տարեկան խնամելու համար, ակադեմիական արձակուրդը, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման նպատակով տրվող արձակուրդը, ինչպես նաև չվճարվող արձակուրդը։ -0-