Հայաստանում հոգեկան խանգարումներ ունեցող մոտ 44 հազար մարդ է գրանցված
14.08.2013,
16:10
Այսօր Հայաստանում հոգեկան խանգարումներ ունեցող մոտ 44 հազար մարդ է գրանցված, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց հոգեբան, Ուրարտու համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այսօր Հայաստանում հոգեկան խանգարումներ ունեցող մոտ 44 հազար մարդ է գրանցված, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց հոգեբան, Ուրարտու համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը։
«Դրանցից ոմանք անցնում են ստացիոնար, իսկ մեծ մասը` ամբուլատոր բուժում»,– ասաց նա։
Սեդրակյանը միաժամանակ նշեց, որ հանրապետությունում սահմանային վիճակում գտնվող անձանց թիվն էլ փոքր չէ։ «Բավական է մեկ հարված, մեկ տհաճ լուր, և այդպիսի մարդիկ այնուհետև չեն կարողանա դուրս գալ այդ վիճակից»,– ասաց նա։
Սեդրակյանի խոսքով, բարկության պոռթկումի կամ խանդի հողի վրա կատարվող հանցագործությունները հաճախ կատարվում են այդ վիճակում գտնվող անձանց կողմից։ -0-