Հայաստանում կենսաթոշակները կայուն կերպով կվճարվեն յուրաքանչյուր ամսվա երրորդ օրվանից. նախարար
29.08.2013,
14:23
Հայաստանում կենսաթոշակները կայուն կերպով կվճարվեն յուրաքանչյուր ամսվա երրորդ օրվանից, հինգշաբթի կառավարության ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կենսաթոշակները կայուն կերպով կվճարվեն յուրաքանչյուր ամսվա երրորդ օրվանից, հինգշաբթի կառավարության ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«Ըստ օրենքի, կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում, այսինքն՝ հստակ ժամկետ նշված չէ: Նախկինում իրավիճակն այնպես էր, որ մարզերում կարող էին լինել կենսաթոշակների վճարումների այլ ժամկետներ, մայրաքաղաքում` այլ: Այսուհետ մեր նախարարության ջանքերի շնորհիվ կենսաթոշակները կայուն կերպով կվճարվեն սկսած յուրաքանչյուր ամսվա երրորդ օրվանից»,–ասաց Ասատրյանը։
2011 թվականի հունվարի մեկից Հայաստանում ներդրվել է կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգ, իսկ 2014 թվականի հունվարի մեկից այն պարտադիր կդառնա 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնվածների համար։
Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագա կենսաթոշակառուն ձևավորել սեփական կենսաթոշակի չափը։ Կուտակային կենսաթոշակային համակարգից 2014 թվականից կկարողանան օգտվել 40 տարեկանից ցածր բոլոր աշխատողները, ինքնազբաղվածները և գյուղացիները։ Աշխատակիցներն ամսական իրենց կուտակային հաշվին կուղղեն աշխատավարձի չափի 5 տոկոսը: Եվս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կներդնի պետությունը։ -0-